Հարթակ՝ Windows
Հղում՝ Ներբեռնել DEMO տարբերակը (Օգտագործեք անվճար 30 օր)
Հղում՝ Ներբեռնել DEMO տարբերակը որպես MSI փաթեթ (ընկերության ցանցերում տեղակայելու համար)
Գին՝ 24,99 €
Mac, iPhone, iPad
Mac App Store App Store iPhone-ի և iPad-ի համար
Android
Google Play Android-ի համար (նոր՝ տարբերակ 3.0)
Android հավելված «Պահեստի & պաշարների կառավարիչ»՝ ապրանքներ՝ շտրիխ կոդի սկաներով, պահման վայրեր և պաշարներ՝ մատյանով, մատակարարներ և մատակարարումներ, հաճախորդներ և պատվերներ, հաշիվ-ապրանքագրեր և առաքման փաստաթղթեր PDF ձևաչափով, CSV փոխանակում համակարգչային տարբերակի հետ։ Առանց գովազդի, առանց հաշվի։
Կիրառություն
Եթե ցանկանում եք պարզեցնել Ձեր խանութի և պահեստի ապրանքների հաշվառումը, օգտագործեք մեր ծրագիրը։ Ծրագիրը կօգնի Ձեզ հեշտությամբ հաշվառել Ձեր ապրանքատեսականին։ Դուք հնարավորություն կունենաք յուրաքանչյուր ապրանքի վերագրել իր համարը, անվանումը, ավելացնել անհրաժեշտ նկարագրություն, շտրիխ կոդ, ինչպես նաև բաժանել Ձեր ապրանքները կատեգորիաների և ենթակատեգորիաների։ Հնարավոր է նաև ավելացնել բազմաթիվ տվյալներ, օրինակ՝ կարգավիճակ, տարբեր գներ և անսահմանափակ քանակությամբ լուսանկարներ։
Հնարավոր է զտել Ձեր ապրանքները՝ ըստ ցանկացած անհրաժեշտ չափանիշի, և որոնել դրանք անմիջապես որոնման դաշտում՝ ըստ որոշակի հատկանիշի։ Ի թիվս այլնի, կարող եք ապրանքների ցուցակը պահպանել PDF ձևաչափով, արտահանել CSV ձևաչափով և տպել։
Պաշարների կառավարում
Ձեր պահեստում ապրանքների քանակը հեշտությամբ փոխելու գործառույթը նույնպես կգնահատեք։ Փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր մատակարարում՝ մատակարարի տվյալներով և անհրաժեշտ ապրանքներով։ Ապրանքներն ավտոմատ կերպով կավելացվեն պահեստում, և կնշվեն դրանց ճշգրիտ գտնվելու վայրի մասին տեղեկությունները։ Այս գործառույթը կարելի է կատարել նաև պաշարների երկխոսության պատուհանում որոշակի ապրանքներ անմիջապես ավելացնելով, առկաները փոփոխելով և հեռացնելով։ Ընդ որում, օգտատիրոջ բոլոր արժեքային պարամետրերը գրանցվում են պաշարների կառավարման փոփոխությունների պատմության մեջ։ Մատակարարումների համար կարելի է սահմանել որոշ լրացուցիչ հատկանիշներ, օրինակ՝ արտաքին և ներքին համար, կարգավիճակ, մատակարարներ, հաշիվներ, վճարման կարգավիճակ և վճարման եղանակներ։
Հաճախորդների և մատակարարների կատալոգ
Այս ծրագիրը տրամադրում է մատակարարներին ավելացնելու և դիտելու հեշտ եղանակ։ Յուրաքանչյուր մատակարարի մասին հիմնական տեղեկություններից բացի կարող եք տեսնել նաև նրա հարկային նույնականացման համարը, կոնտակտային տվյալները, նշումները, լուսանկարները և այլ մանրամասներ։ Ծրագիրը թույլ է տալիս մատակարարներին տեսակավորել տարբեր խմբերի կամ նրանց համար ավելացնել կարգավիճակ։ Նշված բոլոր գործառույթները կարող են կիրառվել նաև հաճախորդների կատալոգների նկատմամբ։
Պաշարները դիտելու հեշտ եղանակ
Ծրագրի պաշարների ներդիրում կարելի է դիտել ապրանքների դիրքը, առկա քանակը և գինը։ Ուղղորդող գործառույթի միջոցով կարող եք հեշտությամբ ավելացնել, փոփոխել կամ հեռացնել առանձին տարրեր, քանակը, գինը կամ պահման դիրքը։
Պատվերների կառավարում
Ծրագիրն ունի հատուկ գործառույթ՝ պատվերների ցուցակի երկխոսության պատուհան։ Կարող եք ցուցակում ավելացնել նոր պատվեր կամ փոփոխել ընթացիկը։ Յուրաքանչյուր պատվերին կարելի է ավելացնել տարբեր փաստաթղթեր, օրինակ՝ հաշիվ, առևտրային առաջարկ կամ պատվերի հաստատում։ Յուրաքանչյուր պատվեր ունի իր կարգավիճակը։ Հասանելի կարգավիճակների ցուցակը նույնպես կարող է փոփոխել օգտատերը։
Սեփական փաստաթղթեր
Ծրագիրը թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել Ձեր սեփական բեռնագրերը և հաշիվ-ապրանքագրերը՝ վերնագրով և լոգոյով։ Տողերի միջև հեռավորությունը և ցուցադրվող սյունակները կարող եք սահմանել ինքներդ։ Ցանկության դեպքում կարող եք նաև օգտագործել առկա պատրաստի ձևանմուշները, և միակ անելիքը կլինի Ձեր տվյալները մուտքագրելը։ Ծրագիրն աջակցում է հաշիվ-ապրանքագրերում հարկի տարբեր դրույքաչափեր։ Ծրագիրն ավտոմատ կերպով համար է վերագրում յուրաքանչյուր փաստաթղթի, կամ համարները կարելի է վերագրել ձեռքով։
Ապրանքների և փաստաթղթերի ամբողջական ակնարկ
Ընդհանուր դիտման տարբեր տարբերակների միջոցով կարելի է ցուցադրել Ձեր պահեստի պարունակությունը՝ ըստ ապրանքների կատեգորիաների կամ կարգավիճակի։ Հասանելի է նաև մատակարարումների և ապրանքների ամբողջական ակնարկը։ Այս բոլոր տեղեկությունները կարելի է գրաֆիկորեն ցուցադրել որոշակի ժամանակահատվածի համար։
Ձեր տվյալները երբեք չեն կորչի
Ծրագրի հաջորդ կարևոր առանձնահատկությունը ներկառուցված պահուստավորման գործառույթն է, որը որոշակի պարբերականությամբ ավտոմատ կերպով առաջարկում է պահուստավորել Ձեր տվյալները։ Ստեղծված ցանկացած փաստաթուղթ կարելի է տպել կամ պահպանել PDF ձևաչափով։








